ՃՏՊ՝ Մեքսիկայում․ տուժել է շուրջ 100 մարդ
Մեքսիկայի Կոաուիլա նահանգում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 98 մարդ է վնասվել։ Ինչպես հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, շինարարներ փոխադրող բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Բախման հետևանքով 4 մեքենա է վնասվել, որոնցից յուրաքանչյուրում ավելի քան 40 ուղևոր է եղել։
Տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերել։ Նրանցից 3֊ը ցանր վիճակում են գտնվում։
Միջադեպի պատճառները ճշտվում են։