Շոտլանդիայում ՃՏՊ-ից 30 մարդ է տուժել
Շոտլանդիայի արևմտյան ափերին տեղի ունեցած ճանապարհատրանստորտային պատահարի հետևանքով 30 մարդ է տուժել, նրանցից 5-ը լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնել է տեղական ոստիկանությունը, որն ուսումնասիրում է պատահարի պատճառները:
Դեպքը տեղի է ունեցել Արգաիլ կոմսության ավտոմայրուղիներից մեկում: 32 ուղևորներով ավտոբուսը կողաշրջվել է:
Տուժածները տեղափոխվել են Գլազգոյում և Պեյսլիում գտնվող հիվանդանոցներ, իսկ մայրուղու մի հատվածը որոշ ժամանակ փակ է եղել երևեկության համար: