211652_close_icon
views-count1487 դիտում article-date 10:35 20-08-2022

Իտալիան Մեդվեդևին մեղադրել է ընտրական գործընթացին միջամտելու մեջ. Euronews

Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն Դմիտրի Մեդվեդեւի խոսքերն անվանել է ընտրական գործընթացին միջամտելու փորձ։ Իտալիայում խորհրդարանական ընտրությունները, կառավարական ճգնաժամի պայմաններում, նշանակված են սեպտեմբերի 25-ին։

Ավելի վաղ ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը Telegram-ում ընտրողների ձայներն անվանել էր «քաղաքական գործիչների վրա ճնշման հզոր լծակ»։ Եվրոպացիներին առաջարկելով «ապուշներին պատասխանատվության ենթարկել», Մեդվեդևն ասել է, որ «ձմռանը Ռուսաստանի հետ ընկերություն անող երկրներում ավելի տաք և հարմարավետ է»։

Իտալական ձախ կենտրոնամետ ուժերի առաջնորդ Էնրիկո Լետտան նույնպես ՌԴ նախկին նախագահի հայտարարությունը համարել է «միջամտության լուրջ դեպք» և իտալացի քաղաքական գործիչներից պահանջել հեռու մնալ Մոսկվայից, հատկապես սպեկտրի աջ ուղղվածության ուժերին, որոնց մինչ ուկրաինա-ռուսական պատերազմը մեղադրում էին ռուսական քաղաքականությանը համակրելու և նույնիսկ Կրեմլի հետ անմիջական կապեր ունենալու մեջ։

«Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին զգուշորեն է արձագանքել՝ ասելով, որ Իտալիայում քվեատուփերին մոտենալու են իտալացիները, ոչ թե ռուսները։

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևն արդեն մի շարք հայտարարություններ էր արել, որոնք արձագանք էին գտել Արևմուտքում. մասնավորապես, նա ողջունել էր Իտալիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների փլուզումը, երբ Մարիո Դրագին և Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեցին։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր