Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ի դեսպանին իր ներքին քաղաքական գործերին միջամտելու մեջ
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեղադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին իր ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ:
«Ադրբեջանն անընդունելի է համարում իր ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերը: Ադրբեջանը երբևէ չի միջամտել որևէ երկրի ներքին գործերին և նույնը սպասում է այլ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նմանօրինակ քաղաքական դրդապատճառներով հայտարարությունները և ադրբեջանական անկախ դատարանների գործունեությանը միջամտելը հարված են հասցնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերություններին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևը:
Վերջինս նաև մեղադրել է Մորնինգսթարին Վիեննայի կոնվենցիան խախտելու մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա վիճակի բարձրաձայնումը Մորնինգսթարի կողմից առաջացրել էր Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը: