3815 դիտում
16:28 03-09-2020
Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ ում բողոքի ակցիաները կառավարելու մեջ, հաղորդում է [url=https://www.belta.by/president/view/lukashenko-predlozhil-litve-zanjatsja-svoimi-problemami-a-ne-belarusi-kotoraja-k-nej-otnositsja-po-405333-2020/]Belta.by[/url] գործակալությունը:
«Այդ երկրները միջամտել են Բելառուսի ներքին գործերին՝ կառավարելով բողոքի ակցիաները: Մենք երեկ լսեցինք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Նա ընդհանրապես այդ առումով զուսպ և զգույշ մարդ է: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն արձագանքում է Բելառուսի նկատմամբ ցանկացած բացասական գործողության, և ՌԴ-ի համար կարևոր է Մինսկում բռնկում թույլ չտալը»,-ասել է Լուկաշենկոն:
Երեկ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ «մոտ 200 ծայրահեղականներ ուկրաինական տարածքներից ուղղորդվել են դեպի Բելառուս»:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը երբեք չի հաշտվի նրա հետ, որ Գրոդնոյում լեհական դրոշներ են կախում: «Նրանք տեսնում են, որ մեզ մոտ լեհեր են ապրում: Սակայն դրանք մեր բելառուսցի լեհերն են: Մենք նրանց հետ ապրել են հաշտ և համերաշխ, սակայն թույլ չենք տա Գրոդնոյում լեհական դրոշներ կախել: Ոչ ոք թույլ չի տա փլուզել Բելառուսը»,-ասել է Լուկաշենկոն՝ խոսելով բելառուսա-լեհական հարաբերությունների մասին:
Բացի այդ, Լուկաշենկոն Լիտվային առաջարկել է զբաղվել իր հարցերով: Նա նշել է, որ Մինսկը լավ հարաբերություններ ունի Վիլնյուսի հետ:
Ավելի վաղ Լիտվայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել բելառուսական ընդդիմությանն աջակցության ծրագրին: Ծրագրի շրջանակում կտրամադրվի 100 կրթաթոշակ Լիտվայի բուհերում սովորող բելառուսցի ուղանողների համար, ինչպես նաև 100 հազար եվրո մարդասիրական օգնություն:
Լուկաշենկոն իշխանության բոլոր մարմիններին կոչ է արել չկտրվել աշխատանքից և ուշադրություն չդարձնել ցույցերին:
Նմանատիպ նյութեր
1098 դիտում
22:38 05-02-2014
Վատիկանը ՄԱԿ-ին մեղադրել է եկեղեցու ներքին գործերին միջամտելու մեջ
1844 դիտում
17:30 19-05-2014
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ի դեսպանին իր ներքին քաղաքական գործերին միջամտելու մեջ
Այս բաժնից
826 դիտում
11:37 25-11-2024
Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարարները կհանդիպեն
1141 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
1039 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է