211652_close_icon
views-count28680 դիտում article-date 22:05 15-08-2022

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բժիշկները պայքարում են 33-ամյա կնոջ կյանքի համար, ում ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել էին բարձրահարկ շենքի բակում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել  մի կնոջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 33-ամյա Արաքսյյա Չ.-ն է, ով Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ է և նրան հայտնաբերել են բակում ընկած:

Հիվանդանոց է ժամաել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:

Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր