211652_close_icon
views-count60973 դիտում article-date 13:21 20-08-2023

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. Սպիտակի հիվանդանոցի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են հրազենային վնասվածք ստացած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ տղայի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Սպիտակ» բժշկական կենտրոն են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Ադամյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 22-ամյա Ջանիկ Ա․-ն է, ով հրազենային վնասվածքը ստացել է Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի վարչական տարածքի դաշտերում որս կատարելու ընթացքում իրեն պատկանող որսորդական հրացանից արձակված կրակոցից։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է կրակոց տեղի ունեցել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր