211652_close_icon
views-count25207 դիտում article-date 15:53 08-08-2022

Արաբկիրի թաղապետն ու «Վեոլիա Ջրի» Արաբկիրի մասնաճյուղի ծառայողները բնակիչների ահազանգերին օպերատիվորեն արձագանքեցին. 30 տարի չլուծվող խնդիրը լուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և «Վեոլիա Ջուր» ընկերության Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցները օպերատիվորեն արձագանքեցին Արամ Խաչատրյան փողոցի բնակիչների ահազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է, նշված փողոցով անցնող կոյուղատարի վնասման պատճառով փողոցում տիրում էր գարշահոտություն։ Սակայն այն գաղտնի էր այնքանով, որ վնասված հատված չկար, բայց «հոտը խեղդում էր»։ 

Մի քանի օր պահանջվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ու «Վեոլիա Ջրի» Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցներից Գրիշա Հարությունյանի գլխավորությամբ ում աշխատանքային ընկերները համարում են Արաբկիր վարչական շրջանը  հինգ մատի պես իմացող, ովքեր կիրակի օրը՝ իրենց հանգստյան հաշվին, ի վերջո հայտնաբերեցին վնասված կոյուղատարը ու այսօր արդեն հսկայական աշխատանքների արդյունքում խնդիրը լուծվեց։ 

«Վեոլիա Ջրի» մասնագետները, ովքեր համարվում են այդ կառույցի հնաբնակներից, քաջ տիրապետում են իրենց աշխատանքին, առանց ավտոմեքենաների համար խոչընդոտներ ստեղծելու, կատարեցին վնասված այդ հատվածի քանդման աշխատանքներ ու հիմա իրենց մասնագետներով վերացնում են խնդիրը։ Ցավալին այն է, որ դեռ սովետական տարիներից կառուցված կոյուղատարի միջից ինչ ասես, դուրս բերվեց՝ կանացի պարագաներց սկսած, մինչև երեխաների համար օգտագործված «պամպերսներ»։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր