211652_close_icon
views-count1059 դիտում article-date 14:13 04-08-2022

Կառուցվածքային փոփոխություններ Էկոնոմիկայի նախարարությունում. 13 ստորաբաժանման փոխարեն կլինի 21-ը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս գտնվում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից իրականացվող մի շարք ոլորտներում նոր գործառույթների ավելացմամբ, ինչը հանգեցրել է նախարարության առջև դրված խնդիրների, գործառույթների և ստորաբաժանումների լրացմանը։

Նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության ներկայիս 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն սահմանվել են 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ առկա 85 քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների թվաքանակը նախատեսվում է դարձնել 110։

Վերը նշված կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության  կողմից իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, ինչը կհանգեցնի  Կառավարության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող և իրականացվող հիմնական ուղղությունների բարեփոխմանը, տնտեսության ներուժի խթանմանը, տնտեսական հնարավորությունների զարգացմանը և դրանց հասանելիության ընդլայնմանը, մշակող և գիտելիքահենք արդյունաբերության ներառականության ապահովմանը, տնտեսության թվայնացմանը, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանը, մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտի ներդրմանն ու զարգացմանը։

Թափուր պաշտոնները համալրելու նպատակով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախատեսվում է հայտարարել արտաքին մրցույթներ։

Նմանատիպ նյութեր