211652_close_icon
views-count1089 դիտում article-date 09:56 21-05-2015

Ակտիվացել են խոսակցությունները, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ՉԻ

«Վերջին շրջանում ներիշխանական շրջանակներում վերսկսել են խոսակցությունները խոշորածավալ կադրային և համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին: Դրանք պայմանավորված են ինչպես իշխանական տարբեր խմբավորումների միջև առկա քողարկված և բացահայտ պայքարով, այնպես էլ օբյեկտիվ հանգամանքներով և միջազգային տնտեսական կառույցների պահանջով: Այս առումով առավել ակտիվացել են խոսակցությունները, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ ընդհուպ մինչև նրա որոշ գործառույթների փոխանցումը այլ գերատեսչությունների: Նման կտրուկ գործողությունները պայմանավորված են վերոնշյալ նախարարության և անձամբ նախարար Կարեն Ճշմարիտյանի ոչ արդյունավետ գործունեությամբ, որի մասին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բանն այն է, որ էկոնոմիկայի նախարարության վրա մեծ պարտավորություններ էին դրված Հայաստանում բիզնես մթնոլորտը բարելավելու և դրսի բիզնեսմեններից ներդրումներ բերելու ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց կյանքը, այս ուղղությամբ աշխատանքները նաև էկոնոմիկայի նախարարության «ջանքերով» լիովին ձախողվեցին: Գրեթե տապալված են նաև Հայաստանում քիչ թե շատ տեսանելի արդյունաբերական ծրացրեր իրականացնելու իղձերը: Արդյունաբերություն ինչպես չկար, անպես էլ՝ չկա: Դե իսկ փոքր և միջին բիզնեսի մասին խոսելն անիմաստ է: Այս պայմաններում բավականին մշուշոտ են թե՛ Կարեն Ճշմարիտյանի մոտակա ապագան և թե՛ էկոնոմիկայի նախարարության գործունեության ձևաչափն առհասարակ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր