211652_close_icon
views-count202 դիտում article-date 17:52 25-11-2026

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված համագործակցության շարունակական բնույթը՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորվել են քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքեր։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորել է Աննա Վարդապետյանին Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Նմանատիպ նյութեր