ՀՀԿ ԳՄ նիստում Վայոց Ձորի մարզպետի հարցն է քննարկվել. ավելին` կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ
                        Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում կուսակցությունը հավանության է արժանացրել Հարություն Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 
Սակայն փոխվարչապետի հավանական թեկնածուի անուն չհնչեցրեց: 
Ավելացնելով, որ  կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, բայց չակերտներ չբացեց, հորդորելով` սպասել մինչև նոյեմբերի 6-ը` կառավարության հերթական նիստին` այդ հարցի պատասխանը ստանալու համար:
Ա. Աշոտյանը արձագանքելով լրագրողների այն հարցին, թե` Հայաստանում աշունը արդյո՞ք  թեժ է, ինչպես ընդդիմությունն էր խոստանում, ասաց. «Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա ազդում է միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»: Իսկ  ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» գործողություններն անհեռանկարային անվանեց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

