211652_close_icon
views-count79642 դիտում article-date 21:37 02-08-2022

Հայտնաբերվել է հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 14։00-ից 14։30-ն ընծած ժամանակահատվածում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի՝ Կուժ Աղբյուրի հարակից տարածքում հայտնաբերվել է մի քանի օր որպես անհայտ որոնվող հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձեռնափայտով ման գալիս է եղել, երբ նրան հարազատները հայտնաբերել են, ու իջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ նրան անմիջապես տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ էին կատարել։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, 1 օր առաջ ոստիկանության Իջևանի  բաժին ահազանգ էր ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, ով հայտնել էր, որ հայրը՝ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։  Մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել։ Եվ ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ 

Հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել էին։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր