211652_close_icon
views-count56478 դիտում article-date 12:29 28-07-2022

Հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հոր որոնողական աշխատանքները փրկարարների ու ոստիկանների կողմից շարունակվում են․ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ են կատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ ոստիկանության Իջևանի  բաժին ահազանգ է ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, ով հայտնել է, որ հայրը՝ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։ 

Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել։ Եվ ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ 

Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսվել են։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։ Եվ նրա անհայտ կորելու փաստով այսօր քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել։ 

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Խ․ Քոքոբելյանի հարազատներն ու համագյուղացիները։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր