Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ապագան վտանգված է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինքով խորհրդարան «մտած» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և նրա ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ապագան մշուշոտ է:
«Փաստի» տեղեկություններով` ԼՀ, ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների հետ դաշինք կազմելու պլանները իրականություն չեն դարձել, «Համախմբում» կուսակցության հետ ևս լեզու չեն գտել, Ծառուկյանի վերադարձի դեպքում էլ Քոքոբելյանենք նրա հետ դաշինք կազմելու որևէ տարբերակ չունեն:
Արևմտամետ Ազատ դեմոկրատներին մնացել է միակ ելքը` կրկին միավորվել «Ժառանգության» հետ, որին կտրուկ դեմ է Զարուհի Փոստանջյանը` ոչ մի դաշինք, ընտրություններին պետք է միայնակ մասնակցել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]