211652_close_icon
views-count364 դիտում article-date 11:10 10-11-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Արևաբաց» ռեստորանի դիմաց բախվել են «Chevrolet Volt»-ը և «Լադա»-ն․ վերջինը բախվել է կայանատեղիում կայանված «Skoda»-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին, «Արևաբաց» ռեստորանի դիմաց բախվել են «Լադա» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Վահան Մ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա»-ն բախվել է կայանատեղիում կայանված 39-ամյա Էդվարդ Մ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Սամվելյանը և Արմեն Օհանովը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Լադա»-ի վիրավոր վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր