Քաղաքական ուժերը մերժում են Խաչատուր Քոքոբելյանի հետ դաշինք կազմելու առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանը մերժել է խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը։ «Ազատ դեմոկրատներ»-«Համախմբում» դաշինք ընտրություններից առաջ չի լինի։
Այս պահին Խաչատուր Քոքոբելյանը ցանկանում է ամեն գնով միավորվել նախօրեին ԱԺ առաջիկա ընտրություններին միասնաբար հանդես գալու պատրաստակամություն հայտնած «Հանրապետություն»-ՔՊ-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Սակայն այստեղ էլ հակված չեն ընդունելու Քոքոբելյանին, նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս խոստանում է լուծել համագործակցության ողջ նախընտրական ծախսերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]