211652_close_icon
views-count2818 դիտում article-date 16:58 02-08-2022

ԱՄՆ ՌԾՈւ-ն 4 ռազմանավ է ուղարկել Թայվանի արևելք՝ Թայբեյ Փելոսիի այցի համատեքստում

Ամերիկյան չորս ռազմանավեր, ներառյալ մեկ ավիակիր, Թայվանի արեւելյան ջրերում են՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի հնարավոր այցի մասին խոսակցությունների ֆոնին «սովորական» տեղակայման շրջանակում։

USS Ronald Reagan ավիակիրը անցել է Հարավչինական ծովով և ներկայում գտնվում է Ֆիլիպինյան ծովում, Թայվանից և Ֆիլիպիններից արևելք և Ճապոնիայից հարավ։ Այն աշխատում է Antietam հրթիռակրի և Higgins ականակրի հետ։

«Չնայած դրանք կարող են արձագանքել ցանկացած անկանխատեսելի հանգամանքի, սա սովորական տեղակայում է»,- ասել է անունը չնշած պաշտոնյան։

ԱՄՆ ՌԾՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Տրիպոլի» դեսանտային նավը ևս գտնվում է այս շրջանում, տեղակայումն սկսվել է մայիսի սկզբին։

Սպասվում է, որ Փելոսին Թայբեյ կայցելի երեքշաբթի, ավելի ուշ։

Ռազմանավերի տեղակայումը կատարվում է Թայվանի նեղուցի երկու կողմում ռազմական ակտիվության ֆոնին։ Երեքշաբթի առավոտյան չեզոք գծում թռչող չինական ինքնաթիռների հետ միասին չինական մի քանի ռազմանավեր երկուշաբթի օրվանից գտնվում են ոչ պաշտոնական բաժանարար գծում, Reuters-ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը։

Նմանատիպ նյութեր