Իրանը Եմեն է ուղարկել 2 ռազմանավ
Սաուդյան Արաբիան դաշնակիցների հետ արդեն 2 շաբաթ շարունակում է Եմենում հարվածներ հասցնել շիա ապստամբ-հուսիների դիրքերին:
Ադենում կոալիցիայի օդուժը սկսել է հարվածներ հասցնել բնակելի թաղամասերին` չնայած նախկինում բավարարվում էր խռովարարների դիրքերի ռմբակոծությամբ: Հաղորդվում է, որ երեկ զոհվել է 20 մարդ:
Ի դեպ, Թեհրանը Եմեն է ուղարկել 2 ռազմանավ: Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Եմենն օգնության կարիք ունի, որպեսզի ազգի մի մասը կարողանա հանգիստ պայմանավորվել մյուսի հետ մարտերը դադարեցնելու համար:
Իասլամական հանրապետությունն առայժմ մտադիր չէ բացահայտ մասնակցել ռազմական գործողություններին, սակայն չի թաքցնում քաղաքական աջակցությունը Եմենի շիաներին: Տարածաշրջանի մյուս երկրները Իրանին մեղադրում են հուսիներին զենք մատակարարելու մեջ: