211652_close_icon
views-count1941 դիտում article-date 18:39 01-08-2022

Աշոտ Խաչատուրյանցը կարող է դառնալ Մոսկվայի «Սպարտակի» նախագահ

ՌՊԼ-ի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը կարող է նշանակվել Մոսկվայի «Սպարտակի» նախագահ:

Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնել են մոսկովյան ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունի մոտալուտ հեռանալու մասին, որի տեղը պետք է զբաղեցնի Խաչատուրյանցը։

Իր հերթին ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նման տեղեկություն մոսկովյան ակումբում առկա չէ։

«Մենք տեղյակ չենք նման փոփոխությունների մասին։ Երեկ բոլորն այլ անուն էին ասում, մինչ այդ ուրիշ բան էին ասում։ Կարծում ենք, որ տարբեր խոսակցությունների ֆոնին նման լուրերը պարբերաբար կհայտնվեն, մենք դրան հանգիստ ենք վերաբերվում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։

Խաչատուրյանցը ՌՊԼ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 22-ին ՌՊԼ ընդհանուր ժողովի մասնակիցները միաձայն հաստատել են նրան այդ պաշտոնում հինգ տարի ժամկետով։ 2022 թվականի հունիսին նա լքել է պաշտոնը։

Ֆեդունը «Սպարտակի» նախագահն է 18 տարի։

Նմանատիպ նյութեր