211652_close_icon

Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվել է ՌՊԼ նախագահ

views-count1814 դիտում article-date 17:35 22-11-2021
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահ է ընտրվել Աշոտ Խաչատուրյանցը. այս մասին հայտնում է Լիգայի մամուլի ծառայությունը՝ նոյեմբերի 22-ին կայացած ընդհանուր ժողովի արդյունքներով։

Խաչատուրյանցը, ով հոկտեմբերի 5-ից ՌՊԼ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր, միակ գրանցված թեկնածուն էր։

Ընդհանուր ժողովի մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել նրա օգտին։ Խաչատուրյանցը կնախագահի հինգ տարի ժամկետով։

Խաչատուրյանցը դարձավ ՌՊԼ-ի յոթերորդ նախագահը՝ Վիտալի Մուտկոյից, Վալերի Ֆիլատովից, Եվգենի Գիներից, Յուրի Զավարզինից, Միխայիլ Վորոնցովից և Սերգեյ Պրյադկինից հետո։

Նմանատիպ նյութեր