Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասախաբաձեն մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը
«Սպարտակի» տնօրինությունը որոշել է չերկարաձգել «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասախաբաձեի հետ կնքած գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2015-ի հունիսին: Ասախաբաձեն մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:
Նման որոշման պատճառը, ենթադրաբար, մենեջերի սխալներն են, որոնք ազդել են ակումբի իմիջի վրա:
Ակումբի տնօրինությունից հայտնել են, որ նոր գլխավոր տնօրենի պաշտոնի մասին որոշումը կընդունի տնօրենների խորհուրդը: