211652_close_icon
views-count2183 դիտում article-date 18:34 26-08-2015

Մոսկվայի «Սպարտակի» բաժնետերը կարող է դառնալ նաև Երևանի «Բանանցի» բաժնետերը

Մոսկվայի «Սպարտակի բաժնետեր և տնօրենների խորհրդի նախկին անդամ Ջևան Չելոյանցը կարող է մոտ ժամանակներս սկսել Երևանի «Բանանցի» ֆինանսավորումը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2015/08/26/%D5%89%D5%A5%D5%AC%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81/640248]Armsport.am[/url]-ը: Չելոյանցը վերջերս ժամանել է Երևան, որտեղ ծանոթացել է «Բանանցի» ենթակառուցվածքների հետ, իսկ այժմ բանակցություններ է վարում հայկական թիմի գլխավոր հովանավոր Օլեգ Մկրտչանի հետ, որը ներկայումս նաև Արմավիրի «Տորպեդոյին» է հովանավորում: Հիշեցնենք, որ հուլիսին ձևավորվեց «Սպարտակի» տնօրենների նոր խորհուրդ, որտեղ Չելոյանցին փոխարինեց ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը: Չելոյանցը, սակայն, շարունակում է մնալ «Սպարտակի» բաժնետոմսերի մի մասի սեփականատերը:

Նմանատիպ նյութեր