211652_close_icon
views-count1639 դիտում article-date 17:37 27-07-2022

Երբ ունենանք Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք․ պաշտպան.  NEWS.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում որոշում է կայացվել հոսպիտալացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին՝ հետագա հետազոտություններն իրականացնելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Մամիկոն Ասլանյանի խնդիրները կապված են զարկերային ճնշման եւ սրտի հետ, ավելի մանրամասն այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ մենք փաստաթղթերը կունենանք հետազոտությունների արդյունքում։ Վաղը պատրաստվում են սրտի զոնդավորում իրականացնել, որպեսզի ավելի հստակ լինի ախտորոշումը լինի եւ պարզ լինի, թե ինչ բուժում է անհրաժեշտ։ Երբ որ ունենանք համապատասխան բժշկական փաստաթղթեր մեր տրամադրության տակ, եթե անհրաժեշտություն լինի, խափանման միջոցը փոխելու համար անհապաղ միջնորդություն կներկայացնենք»,- նշեց Վարոսյանը։

Պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ այսօր եղել է բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել է Ասլանյանը․ «Թեպետ ակներեւ էր, որ Մամիկոն Ասլանյանը առողջական խնդիրներ ունի, սակայն ինչպես նրան կալանավորելը գիտենք, այնպես էլ այժմ՝ նույն տրամադրությամբ է»։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Ընդորում՝ հետապնդումը սկսվել էր դեկտեմբերի 5-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նրա ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո։

Մամիկոն Ասլանյանն այսօր՝ հուլիսի 27-ին, Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր