211652_close_icon

Նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ վերջնական որոշում չկա. «Հայկական ժամանակ»

views-count7037 դիտում article-date 09:17 01-06-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի»,֊ երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։ Շոջանառվող տեղեկությունների համաձայն. Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,– հերքեց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր