211652_close_icon
views-count1278 դիտում article-date 18:19 23-07-2022

ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ Ուրավայի նկատմամբ

Այսօր Սայտամայում ընկերական հանդիպում տեղի ունեցավ, որում տեղի «Ուրավա» ակումբը 0։3 հաշվով պարտություն կրեց ՊՍԺ-ից։

Փարիզցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Պաբլո Սարաբիան, Կիլիան Մբապեն և Արնո Մուինգան։

ՊՍԺ-ի աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը խաղադաշտ դուրս եկան երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին։

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ևս մեկ ընկերական հանդիպում․ ՄՅՈՒ-ն և «Աստոն Վիլան» ոչ-ոքի խաղացին՝ 2։2։

Նմանատիպ նյութեր