211652_close_icon
views-count1469 դիտում article-date 20:55 29-11-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վստահ հաղթանակ տարավ «Հալ Սիթի»-ի նկատմամբ. տեսանյութ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: 13-րդ տուրում Լուի վան Գալի սաները վստահ հաղթանակ տոնեցին «Հալ Սիթի»-ի նկատմամբ: Հաղթողների կազմում գոլերի հեղինակներ դարձան Քրիս Սմոլինգը, Ուեյն Ռունին և Ռոբին վան Պերսին: Իր հերթական հաղթանակից հետո մանկունիանցիները վաստակեցին 22 միավոր և շրջանցելով «Վեսթ Հեմ»-ին և «Արսենալ»-ին, ամրապնդվեցին 4-րդ տեղում: [b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի»՝3:0[/b] Գոլեր՝ Սմոլինգ 16՛, Ռուինի 42՛, վան Պերսի 66՛

Նմանատիպ նյութեր