211652_close_icon
views-count1863 դիտում article-date 10:13 19-07-2022

Կփոխի՞ արդյոք NASAMS-ը «խաղի կանոններն» օդում․ «Ամերիկայի ձայն»

2022 թվականի հուլիսի 1-ին ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարեց Ուկրաինային միջին հեռահարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր տրամադրելու մասին։ Խոսքը NASAMS-ի մասին է՝ նորվեգա-ամերիկյան ցամաքային կայանքներ, որոնք ծառայության են անցել ՆԱՏՕ-ում 1998 թվականին: Մինչև ռազմաճակատ հասնելը, ուկրաինական անձնակազմերը դեռ պետք է երկար վերապատրաստման մարզումներ անցնեն: Այնուամենայնիվ, որոշումը գրավել է փորձագետների ուշադրությունը, որոնցից շատերն այն համարում են շրջադարձային: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Չնայած «երկինքը փակելու» եւ միջին ու հեռահար մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու Ուկրանիայի բազում խնդրանքներին, Արևմուտքը մինչ այժմ Ուկրաինային տվել է հիմնականում միայն Raytheon-ի արտադրած ուսադիր հակաօդային Stinger տիպի հրթիռային համակարգեր (FIM-92 Stinger): 
Այսպիսով, NASAMS համակարգը որակապես այլ տեսք ունի։ Այն օգտագործում է ավելի գերադասելի AIM-120 տիպի միջին հեռահարության երկինք-երկինք տիպի հրթիռներ, որոնք երկար ժամանակ օգտագործվել են կործանիչների դեմ:

Կոշտ շարժիչով հրթիռը կշռում է 152 կիլոգրամ՝ 3,7 մետր երկարությամբ: Կրում է 18-23 կիլոգրամ կշռող մարտագլխիկ, բայց ամենակարևորը՝ այն հավաքում է ձայնի արագությունը չորս անգամ գերազանցող արագություն, ժամում անցնելով 4900 կիլոմետր։ Այս արագությունը թույլ է տալիս նրան աշխատել ոչ միայն ինքնաթիռների, այլև ավելի արագ թռչող թիրախների դեմ, ուստի NASAMS-ը կարող է ուկրաիանական կողմից պաշտպանել Ռուսաստանից թռչող գրեթե ամեն ինչից՝ ներառյալ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թեւավոր հրթիռներից: Հեռահարությունը կազմում է 25 - 50 կիլոմետր: Այն թռչում է մինչև 21 կիլոմետր բարձրություն: Ուղղորդումը բարդ է և ներառում է ոչ միայն դոպլեր ռադար, այլ նաև էլեկտրաօպտիկական սենսոր, ջերմոգրաֆիկ տեսախցիկ, արագ ինքնաանջատման գործառույթ, որը դժվարացնում է իրեն հայտնաբերելը:

NASAMS-ի օգտագործման պատմության մեջ կան մի քանի հետաքրքիր դրվագներ. Օրինակ, 2005 թվականին համակարգը գործարկվել է նախագահի երդմնակալության ժամանակ Վաշինգտոնի օդային տարածքը լրացուցիչ պաշտպանելու համար, ինչպես նաև օգտագործվել է Սպիտակ տան շուրջ օդային տարածքը պաշտպանելու նպատակով:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է. «Այս համակարգը կօգնի Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիվ օդային հարձակումներից»:

Ուկրաինայի երկնքի պաշտպանության լուրջ խնդիրը ոչ միայն առաքված արևմտյան համակարգերի քանակն է, այլ դրանց ինտեգրումը գոյություն ունեցող ցանցին, որն այնքան էլ վատ չի արել իր գործը։

Նմանատիպ նյութեր