Իսրայելը կրակ է բացել Լիբանանում գտնվող իտալացի խաղաղապահների մեքենայի վրա
Իսրայելի պաշտպանության ուժերի նախազգուշական կրակը վնասել է Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությանը մասնակցող իտալացի խաղաղապահներ տեղափոխող մեքենան, հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
«Իտալական UNIFIL-ի (Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր Լիբանանում ) շարասյունը, որը անձնակազմ էր տեղափոխում Բեյրութ՝ վերադարձի համար, կանգնեցվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից. Իսրայելի նախազգուշական կրակոցները վնասել են մեր մեքենաներից մեկը», – զեկուցել է Տայանին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատին։
Տայանիի խոսքով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, բայց նախարարը մտադիր է Իսրայելի դեսպանից տեղեկություններ պահանջել միջադեպի և դրա պատճառների մասին։
«ՄԱԿ-ի խաղաղապահները չպետք է դառնան հարձակումների կամ որևէ տեսակի սպառնալիքի թիրախ, և մենք կշարունակենք անսասան մնալ այս հարցում», – ընդգծել է Տայանին։