Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 6 զոհ, 5 վիրավոր. ժամանել են մարզի քրեական ու քննչական վարչությունների պետերն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վասրչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մանուկ Գորգինյանի, բաժնի պետի տեղակալ Ավետիք Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը պարարեկների հետ սահմանազատել են ավագ համայնքային ոստիկաններ Արթուր Հարությունյանն ու Անահիտ Քթրյանը։
Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սևակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ու բժիշկները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ երբ ավարտվել են քննչական գործողությունները, մահացածների մարմինները մոտեցրել են դիատարիներին։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի, Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից ևս մեկը գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի հետևանքով կա 6 զոհ, 5 վիրավոր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մի քանիսին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։