61501 դիտում
15:59 27-09-2019
Որոշ «ծակ պրոֆեսորներ» չհասկացան, որ քրեակատարողական հիմնարկում նաև օդում են բռնում ուղարկված թմրամիջոցները․ ապացույցը՝ Սևանի գաղութում իրականացրած «կբռնենք օդում, ջրում, ցամաքում» օպերացիան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, սեպտեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քողարկող պատից մոտ 2 մետր հեռավորության վրա հայտնաբերել են 1 փաթեթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գաղութի աշխատակիցները բացելով փաթեթը այնտեղ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 21․3 գրամ, 20․6 գրամ դեղնականաչավուն, թաց բուսական և 2․9 գրամ, 18․1 գրամ դեղնականաչավուն, 19․2 գրամ կանաչ, չոր բուսական զանգվածներով 5 փաթեթ, «PGN300» գրառմամբ 64 հատ դեղապատիճ, թմրամիջոց հանդիսացող, «Սուբուտեքս» հիշեցնող «B8» գրառմամբ 5 ամբողջական և 1 կես դեղահաբ, 9 սպիտակ դեղահաբ, 100 մլ տարողությամբ 2 դատարկ ներարկիչ և 3 ասեղ։
Նշված իրերը առգրավվել են և փաթեթավորվել։
Քրեակատարողական հիմնարկում պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ ով է այն «ծակ պրոֆեսորը», ով մինչև հիմա չկարողացավ հասկանալ, որ բանտի աշխատակիցները ոչ միայն ցամաքում, այլև օդում կկասեցնեն ցանկացած թմրամիջոցի ներմուծումը քրեակատարողական հիմնարկներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սևանի բանտի աշխատակիցները օրեր առաջ էլ կասեցրել են դրոնի մուտքը գաղութի տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
19290 դիտում
13:48 30-06-2018
Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի: Դուխո՛վ. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)