Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը ամբողջությամբ դարձրել անանցանելի․ օպերատիվ են գործել փրկարարները, պարեկները և ճանշինականները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում հողազանգվածը սարից թափվել և լցվել է ավտոճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով երթևեկությունը դարձել է անհնար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Կոտայքի մարզի ճանշինի աշխատակիցները, ովքեր փրկարարների հետ վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափում, ապա տրակտորի միջոցով մաքրել են ճանապարհը, և երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Այդ ընթացքում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի հանձնարարականով պարեկները տեղում հերթապահություն են իրականացրել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։