211652_close_icon
views-count11143 դիտում article-date 11:13 10-04-2026

Արտառոց ավտովթար՝ Երևանում. 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է հաստաբուն ծառին. հիվանդանոց տեղափոխվելիս իրեն օգնողներին հայտնել է՝ «ընկերս ինձ մերժեց, դրա համար որոշեցի իմ կյանքին վերջ տալ». ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով,  հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Դեպք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև օգնության էին հասել վարորդին, ասում էին, որ վարորդն անչափահաս է և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարն ինքը միտումնավոր է արել, քանի որ իր ընկերը մերժել է իրեն և ինքը դրա համար մտածված ինքնավար է կատարել փորձելով վերջ տալ կյանքին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր