Թուրքիայում անձրևային հեղեղումներ են. կան զոհեր
Թուրքիայի Օսմանիե նահանգի Քադիրլի շրջանում հորդառատ տեղումներ են գրանցվել։ Բյուլբուլ և Սավրուն գետերըը վարարել ու դուրս են եկել հունից։
Մի շարք փողոցներ ողողվել են ջրով, ավտոմեքենաներ մի մասը մնացել է ջրի տակ, մի մասն էլ ջուրը քշել-տարել։
Ջրի տակ անցած մեքենայից դուրս է բերվել երկու դի։ Բնակելի 127 և 21 կոմերցիոն շինություն այլև շահագործման ենթակա չէ։ Նշվում է, որ տեղումների քանակը բավականին շատ է եղել՝ մեկ քառակուսի մետրի համար միջինում տեղացել է 125 լիտր անձրև։
Հեղեղից տուժած վայրերում աշխատում է 550 ոստիկան ու փրկարար և ավելի քան 150 միավոր տեխնիկա։ Շարունակվում են ջրահեռացման և մաքրման աշխատանքները։ Կազմակերպվել է բազմաթիվ քաղաքացիների շտապ տարհանում։
Ermenihaber