211652_close_icon
views-count76468 դիտում article-date 19:09 15-07-2022

Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի ոստիկանության դիմաց գտնվող, աշտարակցիներին հայտնի, «Համոյին պատկանող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում» 7 խոտանված ավտոմեքենա վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի ոստիկանության Աշտարակի բաժնի հարևանությամբ գտնվող, Աշտարակում հայտնի «Համոյին պատկանող խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում» հրդեհ է  բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն այնտեղ կայանված ու խոտանված բոլոր 7 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ 

Կրակի հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պայթել է։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել օպերատիվորեն ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ելնելով քաղաքացների անվտանգությունից՝ ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատեն։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր