211652_close_icon
views-count26643 դիտում article-date 18:52 22-11-2023

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. «կանանց գաղութ»-ի հարևանությամբ գործող ավտոմեքենաների քանդման կետում հրդեհ է բռնկվել. Volkswagen Golf-երը վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի կանանց գաղութի հարևանությամբ գործող ավտոմեքենաների քանդման կետում (раскулачить) հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, մարզային փրկարարական վարչության օրվա պատասխանատու Նորիկ Ասրյանի և Աբովյանի հրշեջ- փրկարարական ջոկատի հրամանատարի տեղեկալ Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ կրակմարիչներով պայքարել են ավտոմեքենաների քանդման կետի աշխատակիցները, ինչի շնորհիվ էլ կրակը մեծ տարածք չի ընդգրկել, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհի հետևանքով այրվել են չշահագործվող Volkswagen Golf մակինշի ավտոմեքենայի թափքը և մեկ այլ Volkswagen Golf մակինշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ, ավտոպահեստամասեր և մոտակայքով անցնող մոտ 5 գ․մ ԲԷՑ-ի լարեր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր