19913 դիտում
18:01 12-07-2022
Խոշոր հրդեհ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում. ժամանել է հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ. Գյումրու պարեկներն էլ սահմանազատել են ռազմաբազայի տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 17:00–ի սահմաններում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում հրդեհ է բռնկվել և ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմաբազա են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:
Թե որ հատվածում և ինչ է կրակի մատնվել՝ պարզվում է:
Այս պահին ռազմաբազայի զինծառայողներն ու հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Ռազմաբազայից դուրս ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի պարեկները: Գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով պարեկները որոշ հատվածներ սահմանազատել են, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)