22464 դիտում
17:45 24-10-2024
Հրդեհ՝ Արմավիրի մարզում. բնակչին պատկանող մոտ 700 հակ խոտում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր գյուղում՝ տներից մեկի բակում, անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտիի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Ալավերդյանն ու Սերյոժա Դոխոյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Կրակը բռնկվել է մոտ 700 հակ խոտում, Վաղարշապատի ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35564 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց