211652_close_icon
views-count90724 դիտում article-date 22:50 11-07-2022

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր. օպերատիվ են գործել Աբովյանի քաղաքապետարանի կոմունալի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան–Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2  բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդվարդ Բաբայանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը:

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի  հանձարարականով  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աբովյան խոշորացված համայնքի  ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանն էլ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում է կոմունալ ծառայության աշխատակիցների հետ հեռացնում տապալված բարդենին:

Աբովյանի կոմունալ բաժնի ծառայողների աշխատանքները տեղում ղեկավարում է կոմունալ բաժնի պետ Արմեն Ֆելիկյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
 
 
 
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր