211652_close_icon
views-count45992 դիտում article-date 09:49 07-02-2020

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. ուժեղ քամին իր սև գործն է արել՝ տապալելով հաստաբուն ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ից հետո ուժեղ քամու հետևանքով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 1 տասնյակի հասնող հաստաբուն ծառեր են ընկել ճանապարհի երթևեկելի հատված: Որոշ տեղերում ընկած ծառերը փակել են անգամ ամբողջ ճանապարհը: Վարորդները այն կամ շրջանցել են կամ մեքենաները պարզապես վարել դրանց վրայով: Օպերատիվորեն արձագանքել են տեղի ճանշինականները, անտառապետերն ու անտառապահները, ովքեր բենզասղոցներով մասնատել են հաստաբուն ծառերն ու այն հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քամու հետևանքով Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն և Սարչապետ համայնքներում էլ տանիքներ են պոկվել: Սպիտակ քաղաքում էլ քամու հետևանքով 2 տան տանիք պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա: Մի շարք համայնքներում էլ հոսանքազրկումներ են եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր