195017 դիտում
09:33 07-02-2020
Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. ուժեղ քամին Դիլիջանում ավերածություններ է արել՝ ծառեր, էլեկտրասյուներ տապալել, տանիքների թիթեղյա ծածկեր պոկել ու շպրտել. օպերատիվ են գործել փրկարարներն ու Դիլիջանի քաղաքապետարանի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ից սկսած՝ Դիլիջան քաղաքում ուժեղ քամու հետևանքով մի քանի արտակարգ դեպքեր են տեղի ունեցել։
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնության տարերքի հետևանքով կոտրվել են մի քանի հաստաբույն ծառեր, էլեկտրասյուներ, շենքերի տանիքներից թիթեղները պոկվել ու շպրտվել են։ Գրեթե մի քանի ժամ շարունակ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրարարական ջոկատի հրշեջ-փրկարարները եղել են մի քանի հասցեներում։ Նույն լարված ռեժիմով են աշխատել նաև Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողերը՝ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ։
Քամին իր սև գործն է արել՝ կոտրելով հաստաբուն ու հսկայական եղևնիներ, այլ տեսակի ծառեր, և դրանց կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրասյուներ, կոտրվել են էլեկտրալարերն ու դրա արդյունքում տևական ժամանակ տեղի են ունեցել չնախատեսված էլեկտրաէներգիայի անջատումներ։
Տեղի էլեկտրոցանցի աշխատակիցները նույնպես ուժեղացված ծառայություն են իրականացրել ու օպերատիվ աշխատանքների արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարումը որոշ հատվածներում վերականգնվել է։
Դիլիջանում վնասվել են մի քանի pետական հաստատությունների տանիքներ, իսկ ԽՍՀՄ տարիներին կառուցված Դիլիջանի Մյասնիկյան փողոցի 76 հասցեում գտնվող, դիլիջանցիներին հայտնի «Ունիվերմագի» տանիքի մոտ 2000 քմ հատված ամբողջությամբ պոկվել և շպրտվել է։ Դրա արդյունքում վնասվել է Դիլիջանի բնակիչ Արմեն Սիմոնյանին պատկանող Mercedes E320 մակնիշի 50 CA 707 համարանիշի ավտոմեքենան։
Փրկարարներն ու Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները մասնատել են տապալված հսկայական եղևնին և այն հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։ «Ունիվերմագի» տանիքից էլ թափված գերաններն ու թիթեղները հեռացնելու համար փրկարարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի ժամ աշխատում էին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանն ասաց, որ կատարվածի մասին տեղյակ է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն այցելել ու տեղում ուսումնասիրում են կրած վնասների չափը։ Միակ սփոփանքը այն է, որ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չունենք։
Տեղում նաև ծառայություն էին կատարում ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խմբերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2083 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)