211652_close_icon
views-count90456 դիտում article-date 21:50 04-07-2020

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ ու վնասել ջերմոցներ. գյուղացիներն ակնկալում են կառավարության աջակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ է իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես` Գայ, Մեծամոր, Ջրառատ համայնքներում, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով հաստաբուն ծառեր և բետոնե էլեկտրասյուներ են տապալվել, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ և ջերմոցներ: Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին տրակտորով հեռացնել ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վրայից, սակայն ծառն այնքան ծանր է, որ դա հնարավոր չէ ու հիմա փորձում են էլեկտրական սղոցներով տապալված ծառերը մասնատել: Օպերատիվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` Մուսալեռի մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք ժամանակավորապես էլեկտրասյուների տապալման հետևանքով թափված էլելկտրալարերը հավաքում են, որպեսզի առավոտյան սկսեն վեականգնողական աշխատանքներ: Ըստ նախնական տեղեկություների` տուժածներ չկան: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր