211652_close_icon
views-count1323 դիտում article-date 23:28 11-07-2022

Շարունակում եմ մտածել, որ մենք կհաղթենք Աշխարհի առաջնությունում. Ռոբերտո Մանչինի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ մտադիր է թիմի հետ հաղթել Աշխարհի առաջնությունում, հայտնում է Armsport.am-ը:

Չնայած մեկ տարի առաջ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, Իտալիան դուրս չեկավ 2022 թվականի Աշխարհի առաջնություն՝ փլեյ-օֆֆում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

«Այն պահից, երբ ես դարձա ազգային հավաքականի մարզիչ, իմ նպատակն էր հաղթել Եվրոն և Աշխարհի առաջնությունը։ Մեկ տարի առաջ, գավաթը ձեռքիս, ինքս ինձ ասացի. «Ես հաղթելու եմ մեկը մյուսի հետևից»:

Մտածում էի գալիք Աշխարհի առաջնության մասին, բայց այս անգամ հնարավոր չի լինի հաղթել։ Սակայն ես շարունակում եմ մտածել, որ մենք կհաղթենք Աշխարհի առաջնությունը, այո»,- մեջբերում է Մանչինիին La Gazzetta dello Sport-ը։

Նմանատիպ նյութեր