Ռոբերտո Մանչինի. Գվարդիոլայի որոշումն իմ համար անհասկանալի է
«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի դարպասապահ Ջո Հարթի տեղափոխությունը «Տորինո»` վարձակալությամբ:
«Յուրաքանչյուր մարզիչ ունի սեփական գաղափարները, բայց ես իսկապես չեմ կարող հասկանալ Գվարդիոլայի այդ որոշումը:
Անկասկած, «Տորինոն» հիանալի դարպասապահ ստացավ: Չնայած իր տարիքին, Ջոն դեռ կարող էր առաջադիմել:
Ես գերադասում եմ չքննադատել այլ մարզիչների, բայց Հարթին «Տորինո» ուղարկելու որոշումն իմ համար անբացատրելի է», ասել է Մանչինին: