Ռոբերտո Մանչինի. «Նապոլիի» մարզիչ Սարին ինձ գոմիկ է անվանել, նրան պետք է վռնդել ֆուտբոլից. տեսանյութ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակիչում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո պատմել է մրցակցի գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարիի հետ ունեցած ընդհարման մասին`խաղադաշտի եզրագծի մոտ:
«Սարին ռասիստ է, նմաններին պետք է ֆուտբոլից դուրս շպրտել: Ես պահեստային մրցավարին ընդամենը հարցրի, թե ինչու է հանդիպման հիմնական ժամանակին ավելացվել 5 րոպե: Իսկ Սարին մոտեցավ ու ինձ գոմիկ անվանեց:
Խաղի մասին չեմ էլ ցանկանում խոսել: 60 տարեկան մարդ է, բայց նման ամոթալի վարք է ցույց տալիս:
Խաղից հետո մենք հանդերձարանում հանդիպեցինք, ու նա ներողություն խնդրեց, բայց ես ցանկանում եմ, որ նա իր խոսքերի համար ամաչի: Անգլիայում այդպիսիններին ընդհանրապես խաղադաշտ չէին թողնի», ասել է Մանչինին: