211652_close_icon
views-count1080 դիտում article-date 18:26 11-07-2022

Պոգբան վերադարձավ «Յուվենտուս». պաշտոնական

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերադարձավ «Յուվենտուս»: Իտալական ակումբը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել, որը կգործի մինչև 2026թ. հունիսի 30-ը:
 
Ինչպես հայտնում է «Յուվեի» մամլո-ծառայությունը, մինչև 2022թ. օգոստոսի 31-ը ակումբը պետք է 2,5 մլն միջնորդավճար վճարի:
 
Պոգբան թուրինյան ակումբում արդեն հանդես է եկել 2012-2016 թվականներին, որից հետո 100 մլն եվրոյով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նմանատիպ նյութեր