211652_close_icon
views-count59102 դիտում article-date 11:41 09-07-2022

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Honda Paradise-ն ու Opel Zafira-ն, կա վիրավոր, նրանցից մեկը դուրս է եկել հանդիպակաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 36-ամյա Լուսինե Վարդանյանի վարած Honda Paradise մակնիշի և Վլադիմիր Ղալեչյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Լ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանն ու ավագ տեսուչ Կարեն Գալստյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր