55219 դիտում
03:57 25-04-2021
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են Opel Zafira-ն և Hyundai Sonata-ն. 2 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, նրանցից մեկը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 01։20-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel Zafira և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում որ վիրավորներից մեկը մահացել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ․ Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Գ․Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Hyundai-ի վարորդ, Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ասլանյանն էր, իսկ վիրավորը՝ Opel-ի վարորդ, Արագածոտնի մարզում հաշվառված, 34-ամյա Հակոբ Էրանյանն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+