211652_close_icon
views-count22856 դիտում article-date 10:35 09-07-2022

Երևանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության փնթի աշխատանքի արդյունքում քաղաքացին Audi-ով բախվել է ճանապարհին լցված ավազին. նրան պատճառվել է մի քանի միլիոնի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Գագիկ Պետրոսյանը իր վարած Audi  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց, բախվել է մասամբ ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վազգեն Զաքարյանն ու Գոռ Ղազարյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Իլյա Սարգսյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը, որպեսզի հերթական վթարը տեղի չունենա, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված հատվածում փորային աշխատանքներ կատարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ովքեր մալուխ անցկացնելու համար փորել են, սակայն չեն պահպանել անվտանգության ոչ մի կանոն, մինչդեռ պետք է տեղադրեին ցուցանակներ, լուսային թարթիչներ, ինչը տեսանելի կլիներ վարորդների համար։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր վարչարարություն են իրականացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր