211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կայծակի հարվածից Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրի անասնագոմում 8 կով է սատկել. 56-ամյա գյուղացուն պատճառվել է մի քանի միլիոնի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count72817 դիտում article-date 18:47 19-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով, որոնք պատկանում էին նույն գյուղի բնակիչ 56-ամյա Գեղամ Թադևոսյանին, սատկել են:
 
Գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում:
 
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է համապասխան մարմիններին:
 
Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչ է անելու Գ․ Թադևոսյանը արդյոք պետությունը՝ տվյալ դեպքում Արարատի մարզպետարանն ու Արտաշատի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն նրան։ 
 
Ամեն մի կովը գնահատվում է մոտ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր